Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե նոր կառավարությունը հնի շարունակողը չէ»

«Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե նոր կառավարությունը հնի շարունակողը չէ»
28.09.2016 | 21:59

ՀՀ արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի նշանակումը կլինի սահմանված ժամկետում՝ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել է, որ հաջորդ շաբաթ լրանում է կառավարությունը ձեւավորելու ժամկետը եւ մինչ այդ անպայման կլինեն նշանակումները։


Շարմազանովը կառավարության փոփոխության մասին ասել է, որ սեպտեմբերյան հեղափոխություն տեղի չի ունեցել։ «Բոլոր այն մեր քաղաքացիները, որոնք կարծում էին, թե Հայաստանում նոր կառավարությունը հնի շարունակողը չէ եւ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն այլ է, սխալվում են։ Սա սեպտեմբերյան բարեփոխում է, որի մեկնարկը տրվել է դեռեւս դեկտեմբերին սահմանադրական բարեփոխումներով եւ փետրվարի 12-ին հանրապետության նախագահի ելույթով»,-ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական տերը ՀՀԿ-ն է:

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ